
Հայաստանում հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 25127-ի։
1 օրում գրանցվել է առողջացման 181 դեպք։
Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 7 դեպք։
Բացասական թեստերի թիվը՝ 916։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 24645 դեպք: