
Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։
Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու:
Ձերբակալման պահին նա նետել է պտուտակահան և բժշկական դիմակ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հարթաշուրթ, պոլիէթիլենային տոպրակներ և պայուսակ։
47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։