46 տարեկանում մահացել է Բելառուսի տրանսպորտի...

46 տարեկանում մահացել է Բելառուսի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ալեքսեյ Ավրամենկոն, տեղեկացրել է «Sputnik Беларусь» տեղեկատվական գործակալությունը։

«Կյանքի 47-րդ տարում հուլիսի 4-ին հանկարծամահ է եղել Բելառուսի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ալեքսեյ Ավրամենկոն»,- գործակալությանն ասել են գերատեսչությունում։

Պաշտոնյայի մահվան պատճառները չեն նշվել։