
Հայաստանում հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 459 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 19157-ի։
1 օրում գրանցվել է առողջացման 706 դեպք։
Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 10 դեպք։
Բացասական թեստերի թիվը՝ 1492։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 18698 դեպք: