44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոն...

44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոնյանների ընտանիքում նորից արու զավակ է լույս աշխարհ եկել:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Դավիթը ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ:

Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում 5 -րդ երեխան է Դավիթը, որ փոխնակ մոր օգնությամբ ծնվել է պատերազմում որդի կորցրածների ընտանիքում:

Այս ծրագրի շրջնակներում շուտով ևս 8 ընտանիքում երեխաների ծնունդ է սպասվում: Պատերազմում որդի կորցրած ընտանիքներին փոխնակ մոր ծառայությունն ու նաև արտամարմնային բեղմնավորուման ծրագիրն ամբողջովին գտնվում է պետական հոգածության ներքո և իրականացվում է պետական պատվերով»: