44-օրյա պատերազմի հերոսի մայրը վթարի է ենթարկ...

Օրերս Երևան-Ապարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մորը տեղափոխող մեքենան․

«Օրերս Երևան-Ապարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մորը տեղափոխող մեքենան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել որդու շիրիմից տուն վերադառնալու ճանապարհին։ Դավիթ Այդոևի մայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ բժշկական կենտրոնը հրաժարվում է վիրահատություն իրականացնել քանի դեռ վճարում չի կատարվել։ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմում է կառավարությանը և պահանջում միջամտել, որպեսզի անհրաժեշտ վիրահատությունները կատարվեն պետության հաշվին։ Հանուն հայրենիքի իրենց կյանքերը զոհած հերոսների ընտանքիները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում»,-այս մասին գրում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։

Դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև զոհված հերոսի բարեկամուհին Լեյլա Այդոևան․ «Հերոսի մայրը ավտովթարի է ենթարկվել ու շատ բարդ վիրահատություն պետքա կատարվի, բայց չեն վիրահատություն մինչև չվճարեն։Շատ լավ եք հարգում հերոսին ու նրա ծնողին Էն հերոսին, որ հաշվի չառավ այն փաստը որ իր մոր միակ հենարան է առաջ գնաց հանուն հայ հողի եւ հայ ազգի։ «Ազգը, որը չի հարգում իր հերոսներին շուտով հարգանքի արժանի ոչ մի հերոս չի ունենա» ՝ Ուինսթոն Չերչիլ»,-գրել է նա։