
Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը հայտնել է ընդամենը 6 անհետ կորածի մասին: Նա նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անհետ կորած 6 ադրբեջանցի զինծառայողների որոնումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրել էր, որ Արցախյան առաջին պատերազմից կան 777 անհայտ կորածներ, 217-ը՝ երկրորդ պատերազմից, և 29 անհայտ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից։