42 մլն 98 հազար դրամ, 2 բնակարան, ավտոտնակ, «...

Նորանշանակ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, որը մինչ այս նշանակումը գլխավոր դատախազի տեղակալն էր, ընթացիկ տարում հայտարարագրել է 2 բնակարան: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա միանձնյա սեփականատեր է Վանաձորում գտնվող բնակարանի, որը գնել է 2014 թվականին:

2021 թվականին Պողոսյանը Վանաձորում ձեռք է բերել ավտոտնակ: Պողոսյանը բնակարան ունի նաև Երևան քաղաքում: Արաբկիր վարչական շրջանի բնակարանը ձեռք է բերել հիփոթեքով՝ 33 մլն 905 հազար դրամ: Արթուր Պողոսյանը 2023 թվականին ձեռք է բերել նաև 2019 թվականի արտադրության 7 մլն 800 հազար դրամ արժողությամբ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա:

Տարվա սկզբում առկա կանխիկ միջոցները կազմել են 27 000 դոլար և 7 մլն դրամ, տարվա վերջում առկա կանխիկ գումարը կազմել է 5000 դոլար և 4 մլն դրամ: Հայտարարագրում նաև նշված է՝ ստացված փոխառություններ ՎՏԲ բանկից՝ 3 981 429 դրամ: Դատախազությունից որպես աշխատավարձ՝ 25 մլն 100 հազար դրամ, Արդարադատության ակադեմիայից աշխատավարձ՝ 55 163 դրամ, ՊԵԿ-ից, որպես եկամտահարկի վերադարձ՝ 3 670 751 դրամ, ընդհանուր՝ 32 807 416 դրամ:

«Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում» երկու վարկ է  նշված 8 192 842 դրամ և 33 905 197 դրամ, ընդհանուր՝ 42 մլն 98 հազար դրամ:

Վարկի մարմանը Պողոսյանն ուղղել է 5 մլն 778 հազար դրամ: Նա նաև անշարժ գույք է վերանորոգել, ծախսը կազմել է 19 մլն 480 հազար դրամ: 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր բաժնում հայտարարագրում նշված է 7մլն 800 հազար դրամ: