
Հայաստանում հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 21006-ի։
1 օրում գրանցվել է առողջացման 1013 դեպք։
Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 12 դեպք։
Բացասական թեստերի թիվը՝ 856։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 20588 դեպք: