Հայաստանին և հայ երիտասարդությանն աջակցելու ծրագրերի շրջանակում նվիրատվության համաձայնագիր է կնքվել Հայաստանի ֆրանսիական համալսարանի և «Զինվորների ապահովագրության» («1000+») հիմնադրամի միջև։ Սույն համաձայնագրով՝ ՀՖՀՀ-ն Հիմնադրամին որպես բարեգործություն փոխանցել է 4․000․000 դրամ, որը ֆինանսավորվել է ԱԿԲԱ բանկի և Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
Համալսարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը առանձնակիորեն գնահատում է Արցախյան պատերազմում ներգրավված զինվորների հերոսությունը։ Այսպիսով, 2020 թվականի պատերազմի մեկնարկից 2 շաբաթ անց ՀՖՀՀ-ն մշակել էր զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիր՝ դեպի ակադեմիական հաջողություն նրանց ուղեկցելու համար։
Համալսարանի՝ Հայաստանին և հայ երիտասարդությանն աջակցելու ծրագրերի շրջանակում նվիրատվության համաձայնագիր է կնքվել ՀՖՀՀ-ի և «Զինվորների ապահովագրության» («1000+») հիմնադրամի միջև։ Սույն համաձայնագրով՝ ՀՖՀՀ-ն Հիմնադրամին որպես բարեգործություն փոխանցել է 4․000․000 դրամ, որը ֆինանսավորվել է ԱԿԲԱ բանկի և Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
Այս նվիրատվությունն ի սկզբանե նախատեսված էր ՀՖՀՀ-ի 2020թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը կազմակերպելու համար, բայց ուսանողների նախաձեռնությամբ և առաջարկով համալսարանը որոշեց չեղարկել այն՝ «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին ֆինանսապես աջակցելու նպատակով։
ՀՖՀՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարն ընդգծում է․ «Մենք շատ ենք կարևորում օգնությունը զինվորներին, որոնք վտանգի տակ են դրել իրենց կյանքը կամ առողջությունը՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Կարևոր է նաև աջակցությունը նրանց ընտանիքներին։ Ուրախ ենք և հպարտ, որ հնարավորություն ունենք աջակցելու նրանց, հատկապես մեր ուսանողների առաջարկով, ովքեր իրենց այս նախաձեռնությամբ արտահայտում են ՀՖՀՀ-ի գլխավոր արժեքներից մեկը՝ բարեվարքությունը »։
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է․ «Մենք շատ բարձր ենք գնահատում ՀՖՀՀ-ի նախաձեռնությունը, որը ալտրուիզմի վառ ապացույց է, և հուսով ենք՝ այն լավ օրինակ կծառայի մյուս հաստատություններին»։
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որը շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական: Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը Eduniversal 2018-2019թթ. ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/)։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 1300 ուսանող, 12 դոկտորանտ և ավելի քան 2500 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2005-2019 ուստարիների շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս 92%-ն ապահովված է աշխատանքով: