4 մարզիկների տարկետումը դադարեցվեց. նրանք այլ...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում որոշեց մի շարք մարզիկների համար դադարեցնել  սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։

Որոշման հմար հիմք է ընդունվել «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության դիմումը։

Խոսքը մարզիկներ Արամ Կարենի Հունանյանի, Արամ Արթուրի Գեղամյանի, Մանվել Արայի Սայադյանի և Նարեկ Գագիկի Սիմոնյանի մասին է։ Նրանք այլեւս չեն համարվում մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել վերոնշյալ մարզիկներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։