4 երիտասարդներ ազատվեցին պարտադիր զինծառայութ...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Ակնկալվում է, որ «Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին  Գոռ Արշավիրի Աբգարյանը  և Ներսես Հրաչյայի Ներսիսյանը։ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

«Գոռ Արշավիրի Աբգարյանին և Ներսես Հրաչյայի Ներսիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: