3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները այս պահին շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Այս մասին նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Որոնողական աշխատանքներում ներգրավված են կինոլոգիական խմբեր, նաև բնակիչներ»,–ասաց նա։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։



