
Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։