
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերներից գործնական քայլեր ենք ակնկալում՝ «3+3» ձաչափով երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվերի վերաբերյալ արագ համաձայնեցման համար», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը լավ հարթակ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասին վերաբերող այլ թեմաների քննարկման համար։