Տիգրան Ավինյանը ասում է, թե ցույց տվեք մի փոս, որը առաջացել է անցած տարվա կատարված աշխատանքներից։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Լեռ Կամսար փողոցն է, որտեղ 2024թ հունիսից մինչև հոկտեմբեր երեք անգամ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել։ Մի քանի անգամ հարցում եմ կատարել, թե ինչքան գումար են ծախսել, այդպես էլ պատասխան չկա։
3 մլրդ ավել ծախսել եք ասֆալտապատման վրա, բայց Երևանում շարունակում է փոսերը նմանվել խրամատների։ Ու այսպիսի օրինակներ շատ կան»:



