3 ամսով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը

Հիմնանորոգման նպատակով 3 ամսով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարծած հայտարարության մեջ։

«Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարhահատվածը՝ հիմնանորոգման նպատակով»,– նշված է հայտարարությունում։