3 ամիս է ընդդիմությունը փողոցում չէ․ քննադատո...

ԱԺ-ում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին ընդդիմության պայքարի մասին՝  նշելով,որ իշխանությանը հեռացնելու գործւմ չհաջողեց․ ի պատասխան՝  ընդդիմադիր պատգամավորն ասաց․

«Չենք հաջողել և  դա ընդդիմության  ոչ կազմակերպված աշխատանքի հետևանք է,բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է մնա այս վիճակում և սրանում մեղադրել միայն  «Հայաստան» դաշինքին և միայն երկու խմբակցություններին արդար չէ։  Ըննդդիմության քննադատողները, այդ թվում որոշ լրագրողներ, խոսում էին ընդդիմության, հատկապես՝  խորհրդարանական ընդդմության ձախողման մասին, ասում են՝ եթե նրանք չլինեն, մենք կգանք․  90 օր է, 3 ամիս է ընդդիմությունը փողոցում չէ․ բա ո՞ւր են,  դաշտն ազատ է, թող գան»,-ասաց Աղվան Վարադանյանը։