
Հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճի և դրան հարակից տարածքների ՀՀ ԱԺ պատգամավորների, հրավիրված անձանց և այլ անձանց հասանելիությունը ներկայումս ապահովվում է Վարչական շենքի ներսով՝ հատելով բազմաթիվ միջանցքներ և աստիճանավանդակներ։
Նշվածը շատ հաճախ պատճառ է հանդիսանում միջանցքներում կուտակումների և մարդկանց տեղաշարժման հետ կապված խնդիրների առաջացման, ինչն էլ հաճախ պատճառ է հանդիսանում Վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացին։
Թվարկված խնդիրների բացառման համար, ԱԺ վարչական շենքին կից արտաքին վերելակի կառուցման նպատակով, ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր է կնքվել, որի գինը կազմել է 25,99 մլն դրամ: