24-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բախվել է բա...

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Վանիկ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու կանաչ խոտածածկույթի վրա։

Shаmashyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։