21 վարորդ է ազատվել աշխատանքից

Մարտի 8-ին կանանցից գումար գանձելու, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների պատճառով 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ 

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը.

«Հարգելի գործընկերներ,

Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- գրել է նա։