2026 թվականին Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդմ...

2026 թվականին Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակառուցվածքների շինարարության շարունակության վրա կծախսվի 48,4 մլրդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Մրցութային գործընթացը, ըստ նրա, այժմ գտնվում է ընդհանրացման փուլում։

Նախարարը հավելել է, որ գալիք տարի կշարունակվի նաև «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանների վերակառուցումը։ Այդ նպատակով պետական բյուջեի միջոցներից կհատկացվի 3,8 մլրդ դրամ։

«Էներգաարդյունավետության ծրագրի շարունակության համար նախատեսվում է հատկացնել 13.9 մլրդ դրամ, որից 7.9 մլրդ դրամը կուղղվի Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը», - հայտնել է Խուդաթյանը։