2026 թվականի պաշտպանական բյուջեն նախատեսում է...

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ շուտով կստորագրի Միացյալ Նահանգների 2026 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն։ 

«Շատ շուտով ես, հուսով եմ, կստորագրեմ ազգային պաշտպանության բյուջեի մասին օրենքը, որը նախատեսում է աննախադեպ ներդրումներ ԱՄՆ-ի զինված ուժերում», - Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։  

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինագիծը, որով նախատեսվում է 901 միլիարդ դոլար հատկացնել ազգային պաշտպանության կարիքների համար։