2026-ին ատոմակայանը 5 ամսով կկանգնի

2026-ին հայկական ատոմակայանի` 5 ամսով պլանային անջատումը էներգետիկ ճգնաժամի պատճառ չի դառնա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ հանրապետությունը էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունի: Նախատեսվում է, որ վերագործարկումից հետո գործող ատոմակայանը կաշխատի ևս 10 տարի: