2026 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։ Այդ մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից:
Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։



