2025թ. նախատեսվում է բարձրացնել թոշակների չափ...

2024թ. թոշակների չափը չի ավելանա, բայց 2025թ. նման փոփոխություն նախատեսված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 10-ին ասել է  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հիշեցրել է, որ մինչ այդ ընդունվել է կարեւոր որոշում 10 տոկոսի չափով քեշբեքի ծրագրի իրականացման մասին՝ թոշակների եւ նպաստների անկանխիկ հաշվարկներից, բայց ոչ ավելի, քան 5 հազար դրամը (12 դոլար- խմբ.)։ «Ի՞նչ է սա, եթե ոչ թոշակների բարձրացման էֆեկտ»,- ավելացրել է նախարարը։

Մկրտչյանը տեղեկացրել է, որ 10 տոկոսով քեշբեքի ծրագրի իրականացման արդյունքում անկանխիկ գործարքների ընդանուր ծավալը կազմել է  62 մլրդ դրամ։ «Տրամադրված քեշբեքի չափը կազմում է 5,2 մլրդ դրամ»,- ընդգծել է նա։

Նախարարի խոսքով՝ 515 հազար մարդ թոշակ կամ նպաստ է ստանում անկանխիկ ձեւով։ «Առաջիկայում մենք կնախաձեռնենք օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա թոշակի տարիքի հասած մարդկանց հետաձգել թոշակների վճարման սկիզբը, որպեսզի հետո դրանք ստանա էլ ավելի մեծ չափով»,- ասել է  պաշտոնյան։