2025 թվականին ԶՈւ շարքերում 30 զինծառայող է մ...

2025 թվականին Զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ 6 դեպքում խոսքը բանակում տեղի ունեցած պատահարների մասին է՝ կայծակի հարված, հոսանքահարում, 2 ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք և 2-ը՝ առողջական վիճակի պատճառով։ Խոսքը ժամկետային զինծառայողների մասին չէ։ Ընդհանուր առմամբ մահացել է 30 զինծառայող։ Մնացած 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային պատճառներ, հիվանդություններ։

2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականին ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Նախկին տարիներին նման բազմաթիվ դեպքեր են եղել։ Նա ենթադրել է, որ անցյալ տարիներին նման վիճակագրություն չի եղել։