2025 թվականին Հայաստանի կոռուպցիայի ընկալման...

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (CPI), ըստ Transparency International-ի զեկույցի, 2025 թվականին նվազել է մեկ միավորով՝ հասնելով 46 միավորի, որտեղ 0-ն ցույց է տալիս կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։ Դա ցույց է տալիս, որ երկրում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը փոքր-ինչ վատթարացել է, հաղորդում է Armeniatoday.am կայքը։

Հայաստանը 182 երկրների շարքում զբաղեցրել է 65-րդ տեղը։ 2024 թվականին երկիրը զբաղեցրել է 63-64-րդ տեղերը։ Հարևան երկրներից միայն Վրաստանն (56 միավոր) ուներ կոռուպցիայի ընկալման ավելի ցածր միավոր։ Տարածաշրջանի մնացած երկրները՝ Թուրքիան (31 միավոր), Ադրբեջանը (30 միավոր), Իրանը (23 միավոր) և Ռուսաստանը (22 միավոր), ավելի ցածր դիրքեր են զբաղեցրել։

2024 թվականին Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմել է 47 միավոր։ 2019 թվականին իր ինդեքսը 35-ից մինչև 42 միավոր բարձրացրած Հայաստանը գրանցել է ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ տարեկան բարելավումը։ 2022 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով մտել է Արևելյան Եվրոպայի լավագույն երեք երկրների շարքը։ 2023 թվականին Հայաստանը ոչ մի միավորով չի բարելավել իր վարկանիշը։