2025 թվականին աշխարհում իրադրությունը հանգիստ չի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում կանխատեսել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքով, այստեղ շատ բան կախված կլինի տարածաշրջանային և գլոբալ խաղացողների ողջամտությունից և տոկունությունից:
«Այսօր արդեն պարզ է, որ 2025 թվականը հանգիստ տարի չի լինելու։ Շատ բան կախված է նրանից, թե որքան ողջախոհություն և զսպվածություն կունենան տարածաշրջանային և համաշխարհային խաղացողները»,- հայտարարել է Նարիշկինը։
ՌԴ ԱՀԾ տնօրենն ընդգծել է, որ ներկայումս տեղի է ունենում միաբևեռ աշխարհակարգից «նոր, արդար աշխարհակարգի» անցնելու գործընթացը։ «Այս գործընթացն ունի իր ռիսկերը, ուստի հեշտ չի լինելու»,- եզրափակել է նա։