2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտ...

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:

Մարտին՝ փետրվարի համեմատ, այս ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով: Նախորդ տարվա գարնան առաջին ամսվա համեմատ աճը 3.7 տոկոս է: Փետրվարին՝ հունվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 1.8 տոկոսով: 

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 45.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 7.1 տոկոսով:

Նշվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի գնահատականների սույն (ծրագրային) վերանայումները պայմանավորված են տարեկան ՀՆԱ-ի վերանայման ժամանակացույցով, ըստ որի 2023 թվականի հաշվետու տվյալներով և դրա հիման վրա 2024-ի վերանայված տվյալներով տարեկան ՀՆԱ-ում (առանց արտադրանքի զուտ հարկերի) տնտեսական գործունեության տեսակների կշիռները ենթարկվել են փոփոխությունների: