2025-ին լրանում է ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տ...

2025 թվականի հունվարի երկուսին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 10 տարին: Այս մասին ԱԺ տարածքային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Առնվազն վերջին հինգ-վեց տարվա ընթացքում ՀՀ-ն բազմաթիվ դրվագներhakobyabով շատ էֆեկտիվ է գործել և մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների գնահատմամբ բավականին բարձր տնտեսական աճ է: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդրահարույց համաշխարհային իրավիճակներ են եղել և նաև ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստանի Հանրապետություն։

«Իհարկե, նաև պետք է արձանագրենք, որ որոշ ընթացք հետո նրանց զգալի մասը Հայաստանի Հանրապետությունից, եթե թվային սանդղակով նայենք, նվազում ենք ունեցել, բայց սա ևս արձանագրում է, որ մենք պետք է անենք։ Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՏՄ-ը աշխարհին կապող կարևորագույն օղակներից է և վերջին համաձայնագրերը, որ մենք ստորագրում ենք, օրինակ՝ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, շատ մեծ և կարևոր համաձայնագիր է ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար: ՀՀ դերն այստեղ շատ է կարևորվում, որովհետև մենք ունենք միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ անդամ երկրներից»,- շեշտեց Հակոբյանը: