ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին, այս մասին իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարական առաջնահերթություններին, բարեփոխումների այն օրակարգին, որոնք պիտի առավելագույնս նպաստեն մեր երկրի հետագա տնտեսական զարգացմանը։
Իմ խոսքում նշել եմ, որ 2025 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը՝ կրթական համակարգի բարեփոխումներից մինչև տեխնոլոգիական ենթակառուցվածքներ»։