
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թ. փետրվարին Հայաստան այցելել է 117.372 զբոսաշրջիկ։
2024-ի փետրվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 127.241։
2025 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):