2025-ի առաջին կիսամյակում 2024-ի նույն ժամանա...

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակը կազմել է 2826 անձ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 2582 անձ։ Այսպիսով՝ գրանցվել է ազատազրկված անձանց թվի աճ։

Չնայած ազատազրկված անձանց թվի ավելացմանը՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ, ինքնավնասման դեպքերում արձանագրվել է մոտ 23% նվազում և մոտ 39% նվազում՝ հացադուլների քանակում։