
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2024 թ.-ի սակագները:
2024 թ.-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։
Հիշեցնենք, որ 2023 թ.-ի համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա, և սպառողները ներկայումս 1 խմ-ի դիմաց վճարում են 200.47 դրամ: Սուբսիդավորումը կշարունակվի, և սպառողները 2024 թ.-ին ևս կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ: