Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում, ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։