2024-ին Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցե...

ՀՀ ազգային ժողովը հրապարակել է 2024 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը:

«Ավարտվեց 2024 թվականը: Տարին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար մեկնարկեց հստակ սկզբունքներով: Միջազգային բոլոր հարթակներում առաջ մղել հայկական օրակարգը, ներկայացնել տարածաշրջանում և Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը, վերահաստատել պաշտոնական Երևանի դիրքորոշումը նախաձեռնած խաղաղության օրակարգի վերաբերյալ, միջազգային գործընկերների ու միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների հետ հաստատել ջերմ հարաբերություններ, ընդլայնել փոխգործակցության ուղիներն ու երկրների հետ զարգացնել տնտեսական կապեր, խորհրդարանական դիվանագիտության շրջանակում բարձրացնել երկրի վարկանիշն ու ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիրքերը»,- գրված է հրապարակված տեսանյութին կից: