2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապի...

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը էապես կաճեն և դրանց հանրագումարը կկազմի 548 միլիարդ դրամ, որը 49 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ծախսերի ցուցանիշին։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Այսպիսով` կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսին, որը 2022 թվականի նկատմամբ ավել է 1,5 տոկոսով։ Հիշեցնեմ, որ երբ մենք 2021 թվականին կապիտալ ծախսերը նախաատեսում էինք ՀՆԱ-ի 4,5 տոկոսի չափով, շեշտում էինք, որ զգալիորեն բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս առումով մենք ևս մեկ զգալի ավելացում ենք նախատեսում»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարիներին ևս նախատեսվում է այդ մակարդակը պահպանել, որն արդեն իսկ բարձր ցուցանիշ է։

«Կապիտալ ծախսերի ¾ մասը ուղղվելու է պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»,- ասաց Խաչատրյանը։