2022 թվականի առաջին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր 12.7 մլն դոլար արժողությամբ 723 թեթև մարդատար ավտոմեքենա։«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկագրերից։
2021-ի առաջին կիսամյակում արտահանվել է 126 հատ ավտոմեքենա, ընդհանուր արժեքը՝ 1.6 մլն դոլար։