2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ․ ցուցանիշը՝ 56%-ով։
ՊԵԿ-ից հայտնում են, որ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով։