2021թ. ՄՊՀ-ն բացահայտել է հակամրցակցային համա...

2021թ. ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից, ընդհանուր առմամբ, դիտարկվել է հակամրցակցային համաձայնությունների կնքման երկու, ինչպես նաեւ գերիշխող դիրքի չարաշահման 15 դեպք։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նրա խոսքով՝ միաձուլման մասին հայտարարագրերի թիվը ավելացել է՝ հասնելով 25-ի։

Միեւնույն ժամանակ, պետական գնումների ոլորտում հարուցվել է 13 գործ, որոնցից 4-ը վերաբերում է պետմարմինների հակամրցակցային գործողություններին։

«Մենք ավելի ուշադիր կվերաբերվենք մրցակցային հարցերին հակամրցակցային համաձայնություններում, որոնք շոշափում են պետգնումների ոլորտը, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից մրցութային փաստաթղթերի պատրաստման գործընթացին, ինչը լավ խթան է բիզնեսի եւ ընդհանրապես հասարակության համար»,- նշեց Գեւրոգյանը։

Դա, պաշտոնյայի կարծիքով, կդառնա հանձնաժողովի՝ ինքնավար մարմնի կարգավիճակին հավատարմության յուրատեսակ վկայությունը։