2021 թվականին մենք արդարացրեցինք ժողովրդի տվա...

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է 2026թ․ խորհրդարանական ընտրություններից հետո ապահովել սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Մենք շարժվում ենք դեպի սահմանադրական մեծամասնություն, քանի որ մեր պետության համար բացված հեռանկարների իրականացումը պահանջում է մեր քաղաքացիների ուժեղ ձայնը։ Եվ մենք խնդրելու ենք այդ ուժեղ ձայնը, քանի որ մտադիր ենք պաշտպանել այն խաղաղությունը, որն արդեն իսկ հաստատվել է մեր քաղաքացիների կողմից 2021թ․ մեզ ցուցաբերված անսասան աջակցության շնորհիվ։ Մենք արդարացրել ենք այդ ձայնը։ Կառավարության ամենամեծ պարտավորությունն արդեն կատարված է։ Խաղաղությունը հաստատվել է։ Այն անշրջելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ կլինի մեր քաղաքացիների ուժեղ եւ միանշանակ ձայնը։ Այսինքն՝ սահմանադրական մեծամասնություն»,- ասել է Եղոյանը։