2021 թվականից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը...

2021 թվականից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում. այս մասին նշվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Արայիկ Հարությունյանը տեսանյութին կից գրել է.

«2020թ.-ի աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»: