Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է Սուրբ Հռիփսիմեն։ Եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում։
Նոյյան Տապանի նմանությամբ կառուցված Սուրբ Հռիփսիմեն Հայաստանի ամենաերկար միասրահ եկեղեցին է՝ 27 մետր երկարություն ունի։ Ասում են՝ եկեղեցու պատերը ձվով են ծեփված․ ահա բնության արհավիրքներին դիմակայելու և 1700 տարի կանգուն մնալու գաղտնիքը։
Եկեղեցու մասին Marz News-ին տեղեկություններ հայտնելիս Վերիշենի բնակիչ Արթուր Շադունցը չի մոռանում նաև Սուրբ Հռիփսիմեի զորության ու ուժի մասին։ Եկեղեցու շուրջ հյուսված լեգենդները բազմաթիվ են, սակայն ամենաթարմն ու ամենահիշարժանը 2020 թվականի պատերազմից առաջ Սուրբ Հռիփսիմեի բակից մեկնած զինակոչիկների հետ է կապված։ Վերիշենում բոլորը գիտեն՝ պատերազմի բովով անցած հարյուրավոր զինակոչիկներ, որոնք ծառայության մեկնելուց առաջ օրհնություն են ստացել Սուրբ Հռիփսիմե եկեղեցում և մեկնել ժամկետային զինծառայության, վերադարձել են ողջ և առողջ։ Նրանցից ոչ մեկի մազը չի ծռվել։
Մանրամասն՝ տեսանյութում։



