«2019-ի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ կառավարության էջը։
Ըստ այդ տվյալների՝ 2019 թվականի առաջին կեսին․
- Օտարերկրյա ուղղակի ներդրումների չափը եղել է 126 միլիարդ դրամ,
- Օտարերկրյա ընդամենը ներդրումների չափը եղել է 705 միլիարդ դրամ։