
Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 23–ին, իր աշխատանքն է սկսել Ժողովրդավարության հայկական ֆորումը։ Պանելային քննարկմանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում եմ «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկմանը»,– գրել է նա Facebook-ի իր էջում։