2018-ին դուք սիրու՞մ էիք թալանչիներին․ հարց Ք...

Էթիկայի հանձնաժողովի հետ կապված ասեմ, որ մենք նախագիծը արդեն պատրաստ ունենք մշտական գործող էթիկայի հանձնաժողով ունենալու ու սրա հետ կապված մեր դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես գալիս։

«Մենք առանձին դեպքերով էթիկայի հանձնաժողով չենք ստեղծում, բայց դրա փոխարեն նախաձեռնում ենք մշտական գործող էթիկայի հանձնաժողով ունենալ, որի գործունեության պարագայում ցանկացած հնարավոր միջադեպ կամ քննության ենթակա որևիցե մի դեպք, միանգամից կդառնա այդ հանձնաժողովի քննության առարկա»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, արդյո՞ք դատապարտել  է նրա պահվածքը, և արդյոք դա կարող է հանգեցնել քաղաքական հետևանքների, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ես պարոն Հովհաննիսյանի հետ մշտապես էլ խոսում եմ, այս դեպքից հետո էլ եմ խոսել, բայց դրա մանրամասները ձեզ հայտնել չեմ կարող ու այս թեմայով որևէ հրապարակային մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում»։

Ինչ վերաբերում է նրան, որ խորհրդարանական ընդդիմություն նախաձեռնում է գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Սա ուղղակի ֆանտաստիկ է, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները այդպես էլ չեն կարողանում իրար մեջ կիսել իմպիչմենտի թեկնածուին ու այդպիսով որոշել են ավելի ցածր վերցնել ու դատախազի անվստահություն են փորձում հայտնել։ Վարչապետի շուրջ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով նրանց ողբերգական ու խղճուկ քաղաքական վիճակը»։

Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում:

Ի պատասխան «թմրանյութի թեստին»՝ Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում: