Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Մեղրի-Ագարակ միջպետական ճանապարհին ռուս սահմանապահները անցակետ են տեղադրել և ստուգում են անցնող մեքենաները։
Այս լուրից հետո ընդդիմադիր դաշտը ակտիվորեն քնանդատում էր գործող իշխանություններին։ Ոմանք շտապեցին նաև եզրակացնել, որ ռուսական կողմը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը և բացի սահմանապահ ծառայությունից նաև այլ գործառույթներ է իրականացնում։
Հետաքրիր է, որ ռուս սահմանապահների անցակետի հանգամանքը ակտիվորեն քննադատվում էր նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից։ Սա այն դեպքում, երբ այդ նույն ՀՀԿ-ի իշխանության ընթացքում համանման վարքագիծ եղել է ռուս սահմանապահների կողմից, ավելին 2013-ին ռուս սահմանապահները կանգնեցրել էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեքենան և խուզարկել էին։ Այդ ընթացքում սահմանապահները վեճի էին բռնվել պատգամավորների և իր ուղեկիցների հետ։ Փոստանջյանի պնդմամբ նաև իր ձեռքի տեսախցիկն էին կոտրել։
2013 թվականին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ պաշտպանեցին ռուս սահմանապահների քայլը, իսկ Զարուհի Փոստանջյանին մեղադրեցին սադրիչ քայլեր անելու մեջ։ Այս ամենին ֆոնին առնվազն անլուրջ է նրանց քննադատությունը Մեղրի-Ագարակ միջպետական ճանապարհին ռուս սահմանապահները անցակետի մասով։



