«Մի խումբ մարդիկ իրենց հռչակում ենք ժողովուրդ և իրենց որոշումները պարտադրում պետության լեգիտիմ մարմիններին ու իշխանության տարբեր թևերին: Ըստ էության` մենք հասել ենք իշխանության վերջին չհանձնված թևի` դատական իշխանության համար պայքարին, որը մեր գնահատմամբ` դուրս է իրավական պրոցեդուրաներից»,- այս մասին «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով քննարկմանն ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Արձանագրելով ՀՀ- ում սահմանադրական կարգի տապալման փաստը` նա հարց ուղղեց բանախոս իրավաբաններին` կցանկանայի գիտական կարծքի լսել` ինչպե՞ս կարելի է այդ կարգը վերականգնել և ի՞նչ իրավական գործիքակազմ օգտագործել:
Հարցին պատասխանեց Արթուր Ղազինյանը, ով իր հերթին ևս 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման հետ կապված մի քանի հարց հնչեցրեց.
Սահմանադրական կարգի տապալման քրեական հոդվածը Քրաեկան օրենսգրքում ամենաքաղաքական հոդվածն է, սակայն չկա դոկտրինա, չկա մեկնաբությաուն, որով մենք կասենք` այս գործողությունը հանգեցնում է սահմանադրական կարգի տապալման:
«Հայտարարվեց, որ 2008 թվականին սահմանադրական կարգ է տապալվել, հակված եմ հավատալու: Մի հարց է առաջանում` վերականգնվե՞լ է սահմանադրական կարգը, թե՞ ոչ, եթե այո ապա ինչպե՞ս է վերականգնվել և ե՞րբ: Երրորդ հարցը` եթե իրակնում տապալում եղել է և հետո վերականգնվել է, տապալման և վերականգնման ընթացքում տեղի ունեցած իրավական գործընթացների իրավական առոչնչության հիմքեր քննարկվե՞լ են, թե ոչ»:
Ղազինյանը ամփոփեց` մեզ համար սահամանադրական կարգի տապալումը չուսումասիրված և չպարզված մի հարց է, որ կամ պետք է մաքրել կամ ասել, թե այն ինչ է նշանակում:



