200-ից ավելի քաղաքացի սպասում է հոսպիտալացման...

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ լոքդաունները չեն կարող վերջնական արդյունք բերել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց,  վարակի տարածումը կանխարգելելու համար շատ կարևոր է դիմակներ կրելը: Անդրադառնալով կորոնավիրուսից մահերի թվերին՝ նախարարն ասաց, որ դրանցում ներառվում են նաև ոչ հիվանդանոցային պայմաններում գրանցված մահերը: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին 200-ից ավելի քաղաքացի սպասում է հոսպիտալացման: